Embassy of the Republic of Armenia in London

ENGLISH VERSION

ՀՀ Վերադարձի վկայական

 

Հայաստանի Հանրապետության վերադարձի վկայականը ժամանակավոր ճամփորդական փաստաթուղթ է օտարերկրյա պետություններից Հայաստան վերադառնալու համար: Վերադարձի վկայականը տրվում է ՀՀ անձնագիրը կորցրած, ինչպես նաև Հայաստան շտապ ճամփորդող, ժամկետանց ՀՀ անձնագիր ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ինչպես նաև դեսպանընկալ երկրում ծնված, բայց անձնագիր չունեցող ՀՀ քաղաքացիների անչափահաս երեխաներին:

Անհրաժեշտ փաստաթղթեր

. Կորսված կամ գողացած ՀՀ անձնագրի փոխարեն

1. Սահմանված ձևի դիմում
2. Անձնագրային չափսի 2 գունավոր լուսանկար
3. Տեղեկանք ոստիկանությունից ՀՀ անձնագրի կորստի վերաբերյալ
4. Կորած անձնագրի պատճեն /առկայության դեպքում/
5. Հայաստանի Հանրապետության կողմից տրված փաստաթղթեր` զինվորական գրքույկ, վարորդական վկայական /առկայության դեպքում/
6. Պետական տուրք 47 բրիտանական ֆունտ* (վճարվում է վկայականը ստանալիս)


. ՀՀ ժամկետանց անձնագրի դեպքում

1.   Սահմանված ձևի դիմում
2.   Անձնագրային չափի 2 գունավոր լուսանկար
3.   Անձնագիր
4.   Այս դեպքում ՀՀ Վերադարձի վկայականը տրվում է անվճար:

* Շվեդիայից, Դանիայից, Նորվեգիայից դիմած քաղաքացիները պետական տուրքը պետք է փոխանցեն Լոնդոնում ՀՀ դեսպանության բանկային հաշվին` 52 բրիտանական ֆունտի չափով (որից 5 ֆունտը վկայականը պատվիրված փոստով ուղարկելու գինն է):

* ՄԹ-ից փոստով դիմողները պետք է ՀՀ դեսպանություն ուղարկեն 47 բրիտանական ֆունտին համարժեք փոստային վճարում /Postal Order/ և նախավճարված հատուկ փոստային ծրար /prepaid special delivery envelope /

* Իռլանդիայից դիմողները վճարումը կարող են կատարել թե' բանկային փոխանցման, և թե' փոստային վճարման միջոցով:

 

Ծանոթագրոււթյուն

. ՀՀ վերադարձի վկայականն ունի մեկ ամիս վավերականության ժամկետ` սկսած տրման օրվանից:
. Հայաստանի Հանրապետության կողմից տրված որևէ փաստաթղթի բացակայության դեպքում ՀՀ վերադարձի վկայականը տրվում է 1-3 ամսվա ընթացքում, մյուս բոլոր դեպքերում` դիմումը ստանալու պահից 3-4 աշխատանքային օրվա ընթացքում:
. ՀՀ վերադարձի վկայականի դիմում/հարցաթերթիկը հարկավոր է լրացնել հնարավորինս մանրամասն և ընթեռնելի ձեռագրով:
. ՀՀ դեսպանությունը պատասխանատվություն չի կրում փոստային ծառայության մեղքով կորած փաստաթղթերի, կամ դրանց ուշացման համար:

 

Bilateral relations

 

Business
with Armenia

 

Government of Armenia links

 

Other links